Լոպեսի համերգի ժամանակ վնասված խոտածածկի պատճառով Արարատ - Վան հանդիպումը չի կայանա Հանրապետական մարզադաշտում
Սպորտ
22:06 05/08/2025
Հայաստան

Լոպեսի համերգի ժամանակ վնասված խոտածածկի պատճառով Արարատ - Վան հանդիպումը չի կայանա Հանրապետական մարզադաշտում

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի «Արարատ» -«Վան» հանդիպման վայրը փոխվել է։

«Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» - «Վան» հանդիպումը տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում խոտածածկի բարելվման հետ կապված աշխատանքներ են տարվում:

Հանդիպման սկիզբը 17:00-ին է:

Կհանդիպենք Աբովյանում»,- հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբը։ 

Նշենք, որ Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոտոսի 3-ին կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ` խոտածածկի վատ վիճակի պատճառով։ 

«Խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար»,- գրել էր կայքը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լոպեսի համերգի ժամանակ վնասված խոտածածկի պատճառով Արարատ - Վան հանդիպումը չի կայանա Հանրապետական մարզադաշտում