Լիլիթ Գալստյանը դիմել է գլխավոր դատախազին Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ
Իրավունք
16:36 05/08/2025
Հայաստան

Լիլիթ Գալստյանը դիմել է գլխավոր դատախազին Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ «հեղաշրջման գործով» երկու ամսով կալանավորված Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ։

«Միջնորդագիրս պայմանավորված է Աղվան Արշակյանի առողջական վիճակով, ինչպես նաև բխում է ՀՀ սահմնադրությունից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից։

Ա․ Արշակյանը ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, անցել քիմիաիմունաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսեր։ Ըստ էության, նա պիտի գտնվի բժիշկների խիստ հսկողության ներքո։

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանից ստացված տեղեկությունների համաձայն՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ Աղվան Արշակյանի առողջությունը վատթարացել է՝ խաթարվել է ձախ ձեռքի շարժունակությանը»,- գրել է Լ.Գալստյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիլիթ Գալստյանը դիմել է գլխավոր դատախազին Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ