Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օկուպացված Քարվաճառում ականի վրա պայթելու միանգամից երկու տարբեր դեպքեր են գրանցվել
Օգոստոսի 5-ին, ժամը 19:05-ի սահմաններում, Բաքվի օկուպացրած Քարվաճառի շրջանում, ադրբեջանական զինված ուժերի ռազմական բեռնատարը, պայթել է ականի վրա։ Լուրը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Տեղեկատվության համաձայն, պայթյունի հետևանքով չորս զինծառայող վիրավորվել են և տեղափոխվել մոտակա բժշկական հաստատություն։
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը նշել է, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում։
Նույն օրը քարվաճառում մեկ այլ վայրում Գորանբոյի բնակիչն է բարձրացել ականի վրա։
1986 թվականին ծնված Է. Թանրիվերդիևը պայել է ականի վրա և վիրավորվել։ Նա հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ նրա վիճակը դեռ կայուն է։