Այսօր տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել աղբահանության աշխատանքներ Սարյան և Արամի փողոցներում
Հասարակություն
15:33 06/08/2025
Հայաստան

Այսօր տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել աղբահանության աշխատանքներ Սարյան և Արամի փողոցներում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից արձագանել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի գրառմանը, որ 40 աստիճան ամռան տապին Երևանի Սարյան 4 հասեցում աղբահանություն իրականացված չէ։ 

«Օգոստոսի 6-ին գիշերվա ժամը 05:30-ից 06:00-ի սահմաններում տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել աղբահանության աշխատանքներ Սարյան և Արամի փողոցներում։

Հայտնում ենք նաև, որ առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ի միջակայքում վերոնշյալ հասցեներում կատարվել են աղբահանության ամբողջական աշխատանքները։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար և հայտնում, որ խնդիրը ներկայումս լիովին լուծված է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել աղբահանության աշխատանքներ Սարյան և Արամի փողոցներում