Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնել է Վաշինգտոն
Քաղաքական
17:54 06/08/2025
Հայաստան

Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնել է Վաշինգտոն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ 

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունից այսօր հայտնել էին, որ օգոստոսի 7-8-ին  Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում Ն.Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder