Ադրբեջանի սուլթանի բերանից հնչող հորջորջումներին գոնե որոշակի համարժեք գնահատական տրվի․ Գերմանիայի թեմի առաջնորդ
Հասարակություն
17:43 06/08/2025
Հայաստան

Ադրբեջանի սուլթանի բերանից հնչող հորջորջումներին գոնե որոշակի համարժեք գնահատական տրվի․ Գերմանիայի թեմի առաջնորդ

«Մեր ժողովուրդը բավական պառակտված է, պետք է փորձենք ամեն բան օգտագործել և հանրության ներքին համերաշխություն ստեղծել»,- ասում է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Սրբազանը շարունակում է.

«Հասկանում եմ՝ այսօրվա իշխանությունները զգուշավոր քաղաքականություն են վարում, բայց զգուշավոր քաղաքականությունն անգամ ունի որոշակի սահմաններ։ Երբ որ մյուս կողմից հնչում  են ծաղրական, վիրավորական վերաբերմունք, սպասելի  է, որ մեր կողմը արձագանքի դրան՝ զգուշավոր լեզու օգտագործելով, բայց գոնե որոշակի համարժեք գնահատական տրվի Ադրբեջանի սուլթանի  բերանից մեր ժողովրդի, պետության ու եկեղեցու  հասցեին հնչող հորջորջումներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder