Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
13:34 06/08/2025
Հայաստան

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ 

46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:

Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:

Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:

«Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով»,- հայտնել էին ՀՖՖ-ից։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder