Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Իրանում մահապատժի են ենթարկվել Իսրայելի լրտես և ԻԼԻՊ-ի ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին
«Նկար 1-ում Մոսադի լրտես Ռուզբեհ Վադին է, որը, Ավստրիայում հինգ անգամ հանդիպել է Մոսադի գործակալների հետ։ Նա Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության աշխատակից էր և ատոմային գիտնականների մասին տեղեկություններ էր տրամադրում Մոսադին՝ դրա դիմաց ստանալով կրիպտոարժույթ։
Նկար 2-ում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ Մեհդի Ասղարզադեն է, որը զինվորական պատրաստություն է անցել Սիրիայում և Իրաքում և մտադիր էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանում։ Նա այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել»,- գրել է նա։

