Ծինփինից հետ Աննա Հակոբյանը կկարդա Էրդողանին
Քաղաքական
20:32 06/08/2025

Ծինփինից հետ Աննա Հակոբյանը կկարդա Էրդողանին

Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը որոշել է մի թեթև ցնցել համացանցը, թե՝ «հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է»։ 

Գրառումը անցնում է  #համախմբվելու #հայրենիքըսիրելու հեշտեգերով, ինչը երևի բնական է իր դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում անհասկանալի է, թե ինչ է անելու Իլհամ ԱԼիևի հետ՝ Տրամպի համար։

Աննա Հակոբյանը թվարկում է, թե ինչ գրքեր է կարդացել, անհրաժեշտ է համարել տեղեկացնել, որ այսօր սկսել է կարդալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը. «իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ»։ 

Դե բնական է՝ սեպտեմբերին Աննա Հակոբյանը իր հիմնադրամի օգնությամբ կմեկնի Չինաստան՝ ուսանելու։ Ճիշտ կլիներ իհարկե չինարեն կարդար, բայց դե՝ #Կրթվելնառողջությունէ՝ գրում է նա, իսկ չինարենը բարդ լեզու ու գիր է։

Ինչևէ՝ ստացվում է Էրդողանին Աննա Հակոբյանն արդեն կկարդա Չինաստանում՝ դասերից ազատ ժամանակ։ 

Ա․Ո․

Աղբյուրը`Panorama.am
Placeholder