Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չունևորների հարկերով պահում ենք նաև ունևորների Երկիրը. Կարապետ Հովհաննիսյան
ԿԲ խորհրդի վերջին նիստի արդյունքներով հրապարակած զեկույցում նշվում է, թե անշարժ գույքի ոլորտում ակտիվությունը պահպանվում է, թեև փորձագետների մեծ մասը հակառակն էին կանխատեսում։ Ավելացել է թե՛ հիփոթեքային վարկերի ծավալը, թե շինարարական վարկերը, սպառողական վարկերի մեծ ծավալի մի մասն էլ պայմանավորված է նոր բնակարանների կահավորման պահանջարկով։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարեց, թե ընթացիկ տրավա միայն հունիս ամսին անշարժ գույքի առուծախի 20 հազարից ավել գործարք է եղել։ Արդյո՞ք ոլորտի փորձագետները կիսում են նման դրական և լավատեսական «ցուցանիշները»։ Իրավիճակի մասին Panorama.am-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։
«Ասենք, շատերն էլ վարկ են վերցնում նախորդ վարկը ծածկելու համար։ Անշարժ գույքի մասով որևէ լավ բան չկա։ Թող հստակ վաճառքի թիվ ներկայացնեն՝ առանց վարձակալության գործարքի, առանց ավտոտնակների և չուլանների։
Ու նշեն՝ քանիսն է լիկվիդացիոն գնով վաճառվել։
Եթե ամեն ինչ լավ է, ինչու են վաճառողները ցուցահանդեսը չավարտված նոր ցուցահանդեսի գնում, զեղչերը չավարտած նոր զեղչեր, միամսյակներ, «սև ուրբաթներ» հայտարարում։
Եթե անցած տարի կարելի էր գին իջնել վաճառել անշարժ գույքը, ապա այս տարի արդեն հարցական է գինը իջնելուց գնորդ կգտնես, թե չէ։ Հայաստանում և մասնավորապես Երևանում գույքը դարձավ անհետաքրքիր՝ սեփականության իրավունքի հանդեպ վերաբերմունքի, աղտոտված օդի, չմաքրվող քաղաքի պատճառով։ Մարդիկ գերադասում են 1քմ-ն 550-650 դոլարով գնան Երևանից մինչև 50 կմ հեռավորության վրա տուն կառուցեն՝ քան կրկնակի եռակի թանկ փոշոտ ու վթարային քաղաքում, ուր ամեն օր նստվածք է տալիս ու կոյուղի է դուրս գալիս, բնակարան գնեն։
Երևանում շենքեր կան, որ հազար բնակչի համար մենքենայի ելքը մեկն է, ու այսպես, թե այնպես մի 20 րոպե պետք է, որ կայանատեղիից կարողանան դուրս գան, դրա փոխարեն կգնան մաքուր օդին կապրեն ու ավելի շուտ կգան գործի։
Բանկային համակարգը բարձր ռիսկային գոտում է նախորդ տարվա կեղծ աժիոտաժի պատճառով, թե բա եկամտահարկը վերջանում է, ու մարդկանց մղեցին չմտածված գնումների։ Եթե այս մարդիկ ինչ-որ պահի հրաժարվեն իրենց գույքերից, սա մեծ խնդիր կստեղծի բանկային համակարգի համար։ Ուստի պետք է հիմա որքան կարող են համոզեն, որ ամեն ինչ լավ է։ Բայց շինհրապարակներում համատարած պասիվություն է, չհաշված մեկ երկու դեպք, չնայած, որ շատերի ժանկետներն ավարտվել կամ ավարտվում են։ Շատ կառուցապատողների երկարացված ժամկետներն են ավարտում, ավարտած շենքերում երեկոյան ժաներին նայեք 20-30% բնակեցվածություն, մեծ մասը կամ չվաճառված կամ վերավաճառքի գույքեր են։
Ցանկացած այգի, սրճարան, բակի զրուցարան մտեք՝ բոլորը գույք վաճառող են, ու մեծ մասը հասկացել է, որ չի հաջողել շահել ու ուշացել է։ Նույնիսկ անցնող տարին չի հաձողվել քիչ շահով դուրս գալ գործարքից։
«Չ՛պետության» մասին եկամտահարկի վայ օրենքը, ավիրեց մեր Երկրի տնտեսությունը։ Տեսեք, մինչև 2057 թիվը այս պետությունը բանկերին գումար է տալու։ Չունևորների հարկերով պահում ենք նաև ունևորների երկիրը։ Մարդկանց մեջ միտք մտցրեցին, թե գնի՛, որ եկամտահարկը չկորի , հասկանում եք ՞... Մարդը , մտածում է, որ եկամտահարկը պետությանը թողնելը կորած է... Բայց ամենից շատ տուժողն այս օրենքից օգտվողներն են, որ բաց կալանքի տակ են, պատանդ, որ եթե նույնիսկ վաղը իրենց մի հատ բադիկ ղեկավար գա ստիպված են աշխատել, մինչև վարկը փակեն։ Դրա համար էլ տխուր են բոլորը ...
Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին չեմ նախանձում, այն կադրային բանկը, որից ինքը ստիպված է օգտվել, սրանից ավելին չի կարող։ Կարծում եմ, որ իրեն մոլորեցնում են շատ հարցերում, այնպես՝ ինչպես իր նախորդի դեպքում էր, ներքևում չաշխատել, ամեն ինչ բարդել վերևի վրա ...
Կա հնարավորություն 7-10 տարում մեր Երկիրը կարգի բերել, ուժեղացնել, սարքել աշխարհի լավագույներից։
Ամեն դեպքում թանկ գույքը վաճառում են թանկ քաղաքում։ Այս քաղաքի գինը գցեցին թե՛ կառուցապատողները, թե՛ քաղաքին իշխանությունները ։
-Գրեթե ոչ մի շինհրապարակից շինտեխնիկան ելքի ժամանակ չի լվացվում։
_ Շինհրապարակները չեն խոնավեցվում, հողայինն մասերը ժամանակավոր չեն բետոնացվում։
_ Քաղաքը չի մաքրվում նորմալ։ Պարզ օրինակ՝ մարզադաշտում համերգից առաջ մաքրված աթոռների փոշին, որ րոպեների ընթացքում դրեց ու մեզ խայտառակեց։ Ու այս գինը գցած քաղաքում ինչու մարդիկ պետք է գնեն գույք։
Աղբի մեղքը գցում են ժողովրդի վրա , բայց նույն Վանաձորը, Ապարանը, Սպիտակը, Գյումրին նույն ժողովուրդը չեն՞ .. հետևաբար խնդիրը չկառավարման մեջ է , կառուցապատողները իրենց այս սոցիալական պատասխանատվությամբ վնասեցին հենց իրենք իրենց ... Ասենք Երևան քաղաքում կրթական հաստատության հարևանությամբ բետոնուզելա աշխատում, ու նույնիսկ իր ծանր տեխնիկայի վնասած ճանապարհը չի ասֆալտում որ ուսանողներին չթաղի փոշու մեջ , սա է՞ մեր վերաբերմունքը կրթությանը , երկրի ապագային, ու այդ փոշին բացի կրթական հաստառությունից լցվում է ամբողջ քաղաք, բայց սա չեն նկատում իշխանությունները»,-ասաց Կարապետ Հովհաննիսյանը։