Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուշակով. Կրեմլը կբացահայտի Պուտին-Ուիթքոֆ զրույցի մանրամասներն ավելի ուշ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև Կրեմլում կայացած հանդիպման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ, երբ Ուիթքոֆը զեկուցի Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը Պուտինի և Ուիթքոֆի հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ միասին։
«Իրավիճակն այժմ այնպիսին է, որ մեր նախագահն ունի ամբողջական տեղեկատվություն։ Բայց Թրամփը դեռևս չի տեղեկացվել այս հանդիպման արդյունքների մասին», - բացատրել է Ուշակովը։
Նա նշել է, որ այդ պատճառով Կրեմլը ձեռնպահ է մնում մանրամասն մեկնաբանություններից: Ուիթքոֆի կողմից երկխոսության արդյունքները Թրամփին ներկայացնելուց հետո Մոսկվան կկարողանա ավելի շատ մանրամասներ հաղորդել: Թրամփի հատուկ ներկայացուցիչը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6-ի առավոտյան: Դմիտրիևի հետ նրանք զբոսնել են «Զարյադյե» այգում, ապա գնացել են Պուտինի հետ հանդիպման: