Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը սկզբից հանդիպելու է Հայաստանի անունից հանդես եկող անձի հետ, ինչից պետք է ենթադրել՝ առաջին սուբյեկտին պետք է պայմաններ թելադրվեն. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Թրամփը սկզբից հանդիպելու է Հայաստանի անունից հանդես եկող անձի հետ, հետո՝ Ադրբեջանի խանի, ինչից պետք է ենթադրել, որ առաջին սուբյեկտին պետք է պայմաններ թելադրվեն, և դա հաջողությամբ պսակվելու դեպքում, արդյունքները պետք է ներկայացվեն խանին, որից հետո փաստաթուղթ ստորագրվի:
Եթե պայմաններն Ադրբեջանին թելադրվեին, ապա առաջին հանդիպումը պետք է խանի հետ տեղի ունենար»։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունից այսօր հայտնել էին, որ օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում Ն.Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։