Վաչե Հովակիմյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն
Սպորտ
23:39 06/08/2025
Հայաստան

Վաչե Հովակիմյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն

Հայաստանի շախմատի ակադեմիայից հայտնում են. «Ակադեմիայի սանը Եվրոպայի չեմպիոն է

Մեր սան՝ Վաչե Հովակիմյանը, դարձել է 2025 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն։

Մրցաշարը անցկացվել է օգոստոսի 5-ից 6-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Վաչեն հանդես է եկել գերազանց արդյունքով՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, ինչը նրան թույլ է տվել արժանանալ միանձնյա հաղթողի կոչմանը և բարելավել իր արագ շախմատի վարկանիշը 109.6 կետով։

Ակադեմիայի անունից շնորհակալություն ենք հայտնում Վաչեի մարզիչ ՄԳ Տիգրան Հարությունյանին՝ որակյալ պատրաստման և անձնական ներդրման համար։

Շնորհավորում ենք Վաչեին այս նշանակալի հաջողության առթիվ և մաղթում նոր հաղթանակներ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder