Առաջին կիսամյակում ՀՀ արդյունաբերությունը 12.1 %-ով անկել է
Տնտեսություն
13:43 06/08/2025
Հայաստան

Առաջին կիսամյակում ՀՀ արդյունաբերությունը 12.1 %-ով անկել է

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-հունիսի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ցուցանիշներ։

Ըստ վիճակագրության՝ արդյունաբերության ոլորտը Հայաստանում նախորդ տարվա համեմատ անկում է ապրել 12.1 %-ով, որից մշակող արդյունաբերությունը՝ 19.1 %-ով, խմիչքների արտադրությունը՝ 14.7 %-ով, կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն՝ 26.4 %-ով, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 69.2 %-ով։

Աճ է գրանցվել արդյունաբերության հետևյալ ճյուղերում. հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտ՝ 18.9 %-ով, ծխախոտային արտադրատեսակների արտադրության՝ 66.3%-ով, համակարգիչների և էլեկտրոնային սարքավորումների արտադրության՝ 69.3 %-ով, մեքենաների և սարքավորումների արտադրության՝ 42.9 %-ով ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder