Ջոն վան’ տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Սպորտ
13:23 06/08/2025
Հայաստան

Ջոն վան’ տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:

«ՀՖՖ-ն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում պարոն վան’ տ Սխիպին և նրա աշխատակազմին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց հուսանք՝ նրա աշխատանքը հիմք դրեց ապագա առաջընթացի համար։

Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով»,- հայտնում են ՀՖՖ-ից։ 

«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։

Հոլանդացի մասնագետը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025 թվականի փետրվարի 17-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder