Հրդեհ՝ Էջմիածնի շենքերից մեկում
Հասարակություն
08:28 06/08/2025
Հայաստան

Հրդեհ՝ Էջմիածնի շենքերից մեկում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։28-ին, մարվել՝ 07։39-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder