Պարեկները տարհանում են Գրիգոր Լուսավորիչ փողոցում կայանված մեքենաները
Հասարակություն
15:23 06/08/2025
Հայաստան

Պարեկները տարհանում են Գրիգոր Լուսավորիչ փողոցում կայանված մեքենաները

Այսօր պարեկային ծառայության էվակուատորներով Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում կայանված մեքենաները տարհանվում էին։  ՆԳՆ ոստիկանությունից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված մեքենաների տարհանումը։

«Գրիգոր Լուսավորիչ փողոցում պարեկային ծառայության կողմից մեքենաների տարհանումը պայմանավորված է  չթույլատրվող հատվածում մեքենաների կայանմամբ»,- ասաց ոստիկանությունից։

Հարցին՝ նախկինում մեքենաներ կայանվել են այդ հատվածում, արդո՞ք  նոր որոշում է՝ պայմանավորված  Երևանում վերջին շրջանում երթևեկության կազմակերպման փոփոխությունների հետ, պատասխանեցին. «Որպես ինֆորմացիա, արդեն ասացինք»։

Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին, որ Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով  տեղի են ունենում երթևեկության կազմակերպման փոփոխություններ։  Կոնկրետ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում նույնպես նախատեսված են եղել փոփոխություններ, բայց, հավանաբար, ինչպես հաճախ, այս դեպքում էլ իրազեկումը պատճաշ չի կատարվել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder