Թուրքիայի նախագահը տարբեր առիթներով խոսել է իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին. Աբրահամյան
Քաղաքական
10:10 07/08/2025
Աշխարհ

Թուրքիայի նախագահը տարբեր առիթներով խոսել է իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին. Աբրահամյան

Թուրքական բանակի գեներալներից մեկին հերթական կոչումն է տրվել` բանակի գեներալ: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ այս լուրն առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացվի, եթե նա պաշտոնապես չներկայացվեր որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:

«Ինչպես հայտնի է` Ադրբեջանն ու Թուրքիան 2 բանակներն ինտեգրելու և թուրքական մոդելով ՆԱՏՕ-ական բանակ ստեղծելու 5-ամյա ծրագիր (2020-2025) ունեն, որն էլ այս տարի պետք է ավարտվի:

Թուրք զինվորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, 2020-2023 թթ.-ին տեղակայված են եղել օկուպացված Շուշիի և Քաշաթաղի ուղղություններում, 2023-ի սեպտեմբերին մասնակցել Արցախի ամբողջական օկուպացիայի գործողությանը, իսկ ադրբեջանական գլխավոր շտաբի որոշումներում ունեցել են և ունեն մեծ ազդեցություն որոշումների կայացման վրա:

Որքան էլ թուրքական գործոնն Ադրբեջանի իշխանությունը փորձում է նվազ ներկայացնել, Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին»,- գրում է Տ. Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայի նախագահը տարբեր առիթներով խոսել է իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին. Աբրահամյան