Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով նախօրին բացվել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը։
«Սիրով շնորհավորում ենք մեր գործընկերներին, կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ Թամարա Ստեփնյանին, պրոդյուսեր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ Կարինե Սիմոնյանին, ողջ ստեղծագործական կազմին այս փառահեղ պատմական հաջողության համար»,- նշում են Հայաստանի կինոգործիչների միությունից։
«Արտոյի երկիրը» ֆիլմը, որը շոշափում է մարդկային ճակատագրի նուրբ խնդիրներ, անցնում է Հայաստան-Արցախ-պատերազմ-մարդկային ճակատագրեր շղթայով, ոչ միայն ցուցադրվել է մեծ հեղինակություն վայելող Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում, այլև ընտրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ։
«Սա Հայաստանի մասին խոսելու, Հայաստանն աշխարհին ներկայացնելու, հայկական կինոն և ընդհանրապես հայկական մշակույթը հանրայնացնելու բացառիկ, անփոխարինելի առիթ է։
Ավանդույթի համաձայն՝ Լոկառնոյի բացման ֆիլմը Պիացա Գրանդե հրապարակում, որը վերածվում է Եվրոպայի ամենամեծ կինթատրոններից մեկի, դիտում է 8 հազար հանդիսական ամբողջ աշխարհից»,- նշում են միությունից։
Ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Արտադրող ընկերություններ. La Huit Production (Ֆրանսիա), Pan Cinema (Հայաստան) ընկերությունները։
