Ինչքան եկեղեցին զորանա, այդքան երկիրն ինքը կզորանա. Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ
Հասարակություն
15:00 07/08/2025
Հայաստան

Ինչքան եկեղեցին զորանա, այդքան երկիրն ինքը կզորանա. Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ

«Շատ ցավալի է, որ Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորում է ահաբեկչության հետ կապված խնդրերով։ Մեր եկեղեցին միշտ խաղաղություն է քարոզում»,- ասում է Բրազիլիայի թեմի առաջնորդ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։

Նարեկ Սրբազանի խոսքով, հնարավոր է եկեղեցու և իշխանության միջև գաղափարական տարբերություններ լինեն, բայց  դա պետք չէ թիրախավորել։

«Ցանկացած կառույց ազատ արտահայտվելու իրավունք ունի։  Հայ Առաքելական եկեղեցին խաղաղություն տարածող եկեղեցի է։ Ընդհակառակը, եկեղեցին  դարերի ընթացքում հալածվել է, եկեղեցին է դարերի ընթացքում պահել մեր ժողովրդին, հոգևոր սնունդ է  տվել։

Այսօր Հայ եկեղեցին զորավոր  կառույցներից մեկն է, որ պետք է ավելի զորացնենք։ Ինչքան եկեղեցին զորանա, այդքան երկիրն ինքը կզորանա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder