«Made in Armenia» լեյբլով արտադրվող ապրանքների որակն ամենացածրը չեն միջազգային շուկայում. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
11:57 07/08/2025
Հայաստան

«Made in Armenia» լեյբլով արտադրվող ապրանքների որակն ամենացածրը չեն միջազգային շուկայում. Գևորգ Պապոյան

«Մենք բավականին լավ, հարմարավետ միջավայր ենք ստեղծել տեքստիլ արտադրության և արտահանման խթանման համար և սա բերել է նրան, որ նրանք ունեն մեծ հումքի պահանջարկ»,-կառավարության նիստում հայտարարեց Գևորգ Պապոյանը։

Նա հայտնեց, որ տեքստիլ արտադրող ավանդական երկրներում աշխատուժը մի քանի անգամ էժան է և այդ շուկաների հետ Հայաստանը չի էլ մրցակցում, այլ կենտրոնացել են որակյալ արտադրանք թողարկելու վրա։

««Made in Armenia» լեյբլով արտադրվող ապրանքների որակն ամենացածրը չեն շուկայում»,-հայտարարեց Պապոյանը, վստահեցնելով, որ հայկականն ավելի որակյալ և բրենդային ապրանքներն են։

Նշելով, որ հայկական արտադրողները հումքի խնդիր ունեն՝ նախարարն ասաց. «Որպեսզի այն մատչելի դարձնենք, մենք ասում ենք՝ եթե դուք Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Իրանից հումք ներկրեք, և դրա համար վարկեր ստանք ՀՀ բանկերից կամ լիցենզավորված կազմակերպություններից, ապա մինչև 12 ամիս ժամկետով մենք կսուբսիդավորենք այդ վարկի տոկոսների 8 տոկոսային կետը՝ դրամի և 6 տոկոսային կետը՝ արտարժույթի դեպքում։

Պապոյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է սուբսիդավորել այն տնտեսվարողներին, որոնք նախորդ 365 օրերի ընթացքում ունեցել են արտահանում՝ բացառությամբ վերաարտահանումը, իսկ սուբսիդավորման չափը նախատեսվում է տնտեսվարողի նախորդ տարվա արտահանման ծավալի չափով, դրամային արտահայտությամբ

նախարարաը պայմանական թվերով բացատրեց, որ եթե 2 մլրդ դրամի վարկ է վերցրել,  բայց նախորդ տարի 1 միլիարդն է արտահանել, ապա դրա 8 և 6 տոկոսային կետերն է կառավարությունը սուբսիդավորելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder