CNN. Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ
Քաղաքական
09:56 07/08/2025
Աշխարհ

CNN. Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել հանդիպումներ իր ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ընդգծվում է, որ սովորաբար «ժամանակ է պահանջվում» Թրամփի և համաշխարհային առաջնորդների միջև կարևոր հանդիպումներին նախապատրաստվելու համար, սակայն այս իրավիճակում ամերիկացի առաջնորդը «խնդրել է իր թիմին արագ գործել»։

Վեստի.ռու-ն գրում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման հավանականությունը շատ բարձր է՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը արդյունավետ է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder