Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ու ասել, որ միայն Տիգրանն է «շնորհակալ», նշանակում է վատ մտածել Երևանի մյուս քաղաքացիների մասին
«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր քաղաքապետարանին կատարած փայլուն աշխատանքի համար: Ապրեք ժող, նենց ոնց դուք եք այլանդակել էս քաղաքի երթևեկությունը, ոչ ոք ոչ կարողացել ա, ոչ էլ երբևէ կկարողանա: Նենց պռոֆի եք ցռել գործի մեջ, որ ասելու չի:
Էն փողոցները, որոնք առաջ մի 15 րոպեում էին խցանումներից ազատվում, հիմա տևում ա ուղիղ մեկ ժամ: Էն փողոցները, որտեղ համեմատաբար թեթև էր, հիմա խցանումներ ա: Էն փողոցները, որտեղ խցանում էր, հիմա ապոկալիպտիկ կատաստրոֆայա:
Ուղղակի հիացած եմ;
Ու սա դեռ սեպտեմբերը չեկած:
Դեռ մանկապարտեզ, դպրոց ու ԲՈւՀ-երի դասերը չեն էլ սկսել:
Так держать мои хорошие, не сдавайтесь, позорьтесь до конца; Մի խոսքով սպասում ենք սեպտեմբերյան հաճելի ապոկալիպսիսների»,-գրում է Արցախի ջազ նվագախումբի շեփորահար Տիգրան Սուչյանը։
Ու ասել, որ միայն Տիգրանն է «շնորհակալ», նշանակում է վատ մտածել Երևաի մյուս քաղաքացիների մասին։