Պետք է արձանագրել՝ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես արդեն գտնվում է ԱՄՆ-ում, բայց կառավարության որոշումներ դեռ չկան. Ղազարյան
Քաղաքական
12:06 07/08/2025
Հայաստան

Պետք է արձանագրել՝ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես արդեն գտնվում է ԱՄՆ-ում, բայց կառավարության որոշումներ դեռ չկան. Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես արդեն գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ կառավարության պաշտոնական կայքում դեռ չկա որոշում ո'չ նրան արձակուրդից հետ կանչելու, ո'չ նրա գլխավորությամբ պաշտոնական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին»,- փաստն արձանագրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ 

Նա գրել է, որ այս պահի դրությամբ պետք է արձանագրել՝ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը որոշել է արձակուրդի մի մասն անցկացնել արտերկրում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից միչև օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder