Հալաբյան փողոցի ենթակայանի հրդեհի մասին՝ հակիրճ ՆԳՆ-ից
Հասարակություն
19:00 07/08/2025

Հալաբյան փողոցի ենթակայանի հրդեհի մասին՝ հակիրճ ՆԳՆ-ից

Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին՝ հայտնում են ՆԳՆ-ից

Աղբյուրը`Panorama.am
Placeholder