Պետությունը չպիտի մասնաբաժին ունենա այսպիսի ընկերություններում. Հայկազ ֆանյան
Տնտեսություն
21:10 07/08/2025
Հայաստան

Պետությունը չպիտի մասնաբաժին ունենա այսպիսի ընկերություններում. Հայկազ ֆանյան

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ ֆանյանը գրում է.

«Անցած տարի MTS-ն իր Հայաստանյան դուստր Viva Cell-MTS-ը կիպրական գրանցումով ընկերությանը վաճառել էր 209.1 մլն դոլարով, որից հետո կիպրական ընկերությունը ՀՀ-ին նվիրաբերել էր բաժնետոմսերի 20%-ը։

Այսօր կառավարության նիստում վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու որոշման մեջ բաժնեմասերի 20%-ի գինը վաճառքի հնարավոր գործարքի դեպքում սահմանված էր $50 մլն, այսինքն ընկերության ընդհանուր արժեքը համարժեք է $250 մլն-ի։

Այս գործարքի կնքման անհրաժեշտության նախապատմությունը պարզ չի (ինչպես դիպուկ նշել էր Ֆիննախը), բայց շարունակում եմ համոզված լինել, որ պետությունը չպիտի մասնաբաժին ունենա այսպիսի ընկերություններում, հետևաբար այս հնարավոր գործարքը միայն ողջունելի է։

Հ․Գ․ Հայաստանի Հանրապետությունը 2025թ-ին 2 մլրդ դրամի շահաբաժին էր ստացել Վիվա Արմենիայից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder