Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հեծանիվ շոուն»՝ մինչ սերտաճած մեծերը վերջին ճշգրտումները կանեն ու դրանք կիրառման կպարտադրեն
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը «Չտեսնողներն ու չտեսները» վերտառությամբ վերլուծություն է արել... քաղաքական վերլուծողների մասին։
Գրառումը ավարտվում է այսպես. «... Հիշու՞մ եք հավաքական Արևումտքի 44 օր տևած քար լռությունը: Իսկ նոյեմբերի 10-ին հիշում եք, թե ո՞վ ասեց, որ Ղարաբաղի հարցը լուծված է արդեն:
Վաշինգտոնում ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, միևնույն է այն ազդարարելու է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հերթական զոհաբերումը մարդակերությանն ու ավտորիտարիզմին: Այդ փաստաթղթով Ադրբեջանին չի պարտադրվի հայերի վերադարձի ու անվտանգության ապահովման և ոչ մի կետ:
Այն կստորագրվի ու կկիրականացվի կամ չի իրականացվի Ռուսաստանի համաձայնությամբ, ընկերներ: Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի հարցը, շատ փոքր հարցեր են հակառակվելու կամ ընդհանուր շահեր չգտնելու առումով: Վաշինգտոնյան «նոյեմբեր 9»-ը իր տրամաբանությամբ նույնն է լինելու ինչ ռուսականը, միայն մի տարբերությամբ, որ ռուսականի մեջ ձևի ու ձևականության համար «Ղարաբաղ», «Լաչինի միջանցք», «անվտանգության ապահովում» բառեր կային...
Ազգս էդպես էլ չհասկացավ, որ իրեն զբաղեցնելու համար էր «հեծանիվ շոուն», մինչ սերտաճած մեծերը վերջին ճշգրտումները կանեն ու դրանք կիրառման կպարտադրեն»:
Վերլուծությունն՝ ամբողջությամբ։