Այս գիշերվանից սպասվում է գեոմագնիսական իրավիճակի վատթարացում
Օրվա թեմա
18:08 07/08/2025

Այս գիշերվանից սպասվում է գեոմագնիսական իրավիճակի վատթարացում

 Օգոստոսի 8-ին սպասվում է վերջին երկու ամսվա ամենամեծ մագնիսական փոթորիկը։ Այս մասին հայտնում են Արեգակնային աստղագիտական լաբորատորիայից։

Գեոմագնիսական իրավիճակի վատթարացումը սպասվում է արդեն այս գիշեր՝ հինգշաբթիից ուրբաթ։ Արեգակի վրա այս պահին իրավիճակը բարդ է՝ միայն երեկվա ընթացքում 18 բռնկում է եղել։ 

 Փոթորիկը երկրին  կարող էր չհասնել, եթե բռնկումից դուրսնետված նյութերը հաշվարկայինից շեղվեն  3–5 աստիճանով։  

Ենթադրվում էր, որ պլազմայի ամպը օգոստոսի 5-ի բռնկումից հետո դուրս է նետվել ոչ ուղիղ թե  Երկրի վրա, այլ՝ թեքությամբ։ Բայց տվյալների վերահաշվարկներից հետո պարզվեց, որ բարձրարագային ամպի միջուկը  կդիպչի Երկրին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder