Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ: Այդ սառը օդային հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը հետկեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա նշել է, որ օգոստոսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում և գիշերային, և ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4 6 աստիճանով և արդեն օգոստոսի 11-ին գիշերային ժամերին հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ ինչն է Արարատյան դաշտը, Սյունիքի հովիտները, Երևանը գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն:
Օգոստոսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետության առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրևներ, քամու ուժգնացում։