Պրոցեսը սկսվեց երբ ես դատավորներին կոչ արեցի ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն. Ռուբեն Վարդազարյան
Քաղաքական
10:23 08/08/2025
Հայաստան

Պրոցեսը սկսվեց երբ ես դատավորներին կոչ արեցի ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն. Ռուբեն Վարդազարյան

«Իհարկե ինձ համար դատավճիռը սպասելի էր։ Քանի պատվերը կար, դատավճիռն սենց էր լինելու»,-դատարանի դիմաց ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ գնահատելով քիչ առաջ 1.5 տարի իրեն ազատազրկման դատպարտելու դատարանի վճիռը 

 Նա հայտնեց, որ վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ և վճռաբեկ դատարան, որը կտևի 2-3 ամիս և եթե ուժի մեջ մտնի որոշումը, ապա կհայտնվի բանտում։

Պատասխանելով հարցին, թե ինչու դատական նիստի ժամանակ դատավորը որոշել է վկա Անդրանիկ Սիմոնյանին հրավիրել հարցաքննության, որը մինչ այդ խուսափել էր գար դատարան՝ Վարդազարյանն ասաց.

«Իմ խորին համոզմամբ, այդ քայլով դատավոր Դոլմազյանն ավելի ամրապնդեց իմ այն պնդումը, որ հետապնդումը քաղաքական էր, որովհետև դատաքննությունը լրացնելու հիմքով դատավարությունը վերսկսելու պրոցեսն ինքնին ապացույց է, որ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, որովհետև փորձեց լրացուցիչ ապացույց ձեռք բերել՝ այն չունեննալով մեկ անգամ արդեն ավարտված պրոցեսի ընթացքում»։

 Վստահություն հայտնելով, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները վճիռը թողնելու են անփոփոխ, Վարդազարյանն հայտնեց, որ իր քաղբանտարկյալ լինելու հարցին կարող է անդրադառնալ Եվրոպական դատարանը

 «Հայկական ատյանները որևէ կերպ այդ համարձակությունը չունեն, որ տեղի ունեցող պրոցեսը կոչեն քաղաքական հետապնդում, հետևաբար՝ քաղբանտարկյալ»,-հայտարարեց ԲԴԽ նախկին նախագահը։

Նա հիշեցրեց, որ իրեն մեղադրում են արդարադատությանը միջամտելու մեջ, երբ նա ԲԴԽ նախագահ էր։

 «Պրոցեսը սկսվեց 2020 թվականի նոյեմբերի 19-ին իմ մի պարզ հայտարարությամբ, որով իմ գործընկերներին՝ դատավորներին կոչ եմ արել ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն, որ իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալներ են,  և գործել բացառապես օրենքով։ Նաև հայտարարել եմ, որ եթե օրենքով չգործեն դատավորները, ապա բացի խիստ քննադատությունից, իմ հակազդեցությանը կհանդիպեն։ Այսինքը, ես ինքս՝ որպե ԲԴԽ նախագահ հետամուտ կլինեմ, որպեսզի դատավորները պատասխանատվություն կրեն ապօրինի գործողությունների համար»,-հայտարարեց Ռուբեն Վարդազարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պրոցեսը սկսվեց երբ ես դատավորներին կոչ արեցի ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն. Ռուբեն Վարդազարյան