«Աբսուրդ պրոցես է». ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կկալանավորվի երկու ամսով
Իրավունք
16:53 08/08/2025
Հայաստան

«Աբսուրդ պրոցես է». ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կկալանավորվի երկու ամսով

Հակակոռուպցիոն դատարանը բավավարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կկալանավորվի երկու ամսով։ 

Դատական նիստից հետո փաստաբան Արմեն Անդրիկյանը լրագրողներին ասաց, որ  գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ 

«Նախաքննական մարմինը նշում է, որ «Նորֆոլկ» ընկերությանը հետ  Վարդան Հարությունյանը կապ է ունեցել։ Իրականում 2018 թվականին «Նորֆոլկ» ընկերության հետ կապված իրականացվել է քննություն, արդյունքում  կապն ամբողջությամբ հերքվել է։ 

«Նորֆոլկ» ընկերությունը կապելով Վարդան Հարությունյանի հետ, մեղադրանքներ են առաջադրել պաշտոնական դիրքի չարաշահում, ապօրինի տնտեսական գործունեության ներգրավում՝ հանրային ծառայող լինելով հանդերձ, հակամարցակցային համաձայնություն, փողերի լվացում։ 

Այսինքն մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ 7 տարի առաջ ամբողջությամբ քննություն է իրականացվել, քրեական վարույթը կարճվել է, կապ չի հայտնաբերվել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների ու ընկերության միջև, գործը կարճվել է։ Հիմա այդ նույն գործից ապացույցը վերցրել են, ասում են՝  ընկերության ու Հարությունյանի մեջ կապ կա»,- ասաց փաստաբանը։  

Ա. Անդրիկյանը նշեց, որ 2018 թ. քննիչի օրինական ուժի մեջ եղած որոշում կա, ըստ որի՝ չկա  հակամարցակցային համաձայնություն, չկա կապ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների ու ընկերության միջև, չկա պաշտոնական լիազորություն, չկա փողերի լվացում։

«Իրավական առումով անհասկանալի, աբսուրդ պրոցես է»,- ասաց փաստաբանը։ 

Վ.Հարությունյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ բողոք է ներկայացնելու։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder