Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի Մ10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն
Սպորտ
08:50 08/08/2025
Հայաստան

Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի Մ10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն

Վալտեր Գյուրջինյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։ Վալտերը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր և կիսել է 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն։  Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն։ Արմենը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և մեկ ու կես միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder