Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները Վերաքննիչը ճանաչել է ապօրինի
Իրավունք
19:45 08/08/2025

Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները Վերաքննիչը ճանաչել է ապօրինի

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները.

2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։

Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։

«Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,-ավարտում է իր այս  հայտարարությունը նա։։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder