Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտով
Հասարակություն
11:53 08/08/2025
Հայաստան

Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտով

Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին։

«Հարգելի’ քաղաքացիներ.


Տեղեկացնում ենք, որ Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 13.08.2025թ. ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder