Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ճանապարհ են փակելու
Հասարակություն
18:00 08/08/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ճանապարհ են փակելու

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մի քի ժամ փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշում են քաղաքապետարանից։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder