Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում
Կրթություն, գիտություն
15:15 08/08/2025
Հայաստան

Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում

Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի, որտեղ չափորոշչի ներդրումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվանից։ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով արտագնա խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նա հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հայտարարված էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում դպրոցներում մի շարք մշակութային նախագծեր և տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, 2025-26 ուսումնական տարին անվտանգ և ապահով կրթության տարի է հայտարարվելու։

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder