Ամռան շոգ օրերին հատկապես սիրտն ու արյան անոթներն ավելի խոցելի են դառնում
Առողջություն
14:33 08/08/2025
Հայաստան

Ամռան շոգ օրերին հատկապես սիրտն ու արյան անոթներն ավելի խոցելի են դառնում

Ամռան շոգ օրերին որոշ օրգաններ ու համակարգեր՝ հատկապես սիրտն ու արյան անոթները, ավելի խոցելի են դառնում։ «Էրեբունի» ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժական ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ  Արամ Բադալյանը նշում է, որ այդ ռիսկի խմբում են մտնում հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն երակների վարիկոզ լայնացում։

Վարիկոզ լայնացումը երակների ձևի փոփոխություն է, որը արտահայտվում է պարկանման լայնացումներով և հանգուցանման փոքր հանգույցներով։ Այդ երևույթը հաճախ հանդիպում է ներքին վերջույթների, ուղիղ աղիքի և հազվադեպ՝ մարսողական համակարգի երակներում։

Վիճակագրական տվյալներով՝ կանայք այս հիվանդությամբ հիվանդանում են տղամարդկանց համեմատ երեք անգամ ավելի հաճախ։

Երակների լայնացման առաջացման մեջ կարևոր դեր են խաղում ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթային անոմալիաները և մկանային շերտի էլաստիկության փոփոխությունները։

Ամռանը հիվանդները պետք է հատուկ հոգ տանեն իրենց անոթների առողջության մասին և անհրաժեշտության դեպքում դիմեն մասնագետի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder