Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կկորցնեն իրենց դիրքերը հայ-ադրբեջանական գործարքից. Սպիտակ տուն
Քաղաքական
22:12 08/08/2025
Տարածաշրջան

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կկորցնեն իրենց դիրքերը հայ-ադրբեջանական գործարքից. Սպիտակ տուն

ԱՄՆ վարչակազմը կանխատեսում է, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորուստներ կկրեն Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր տրանսպորտային միջանցքի ստեղծման գործարքի արդյունքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր առևտրային հոսքերը մեծ մասամբ անցնում են Ռուսաստանի և Իրանի միջով, և Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարքից հետո այս տարածաշրջանի կարևորությունը նման տարանցման մեջ կաճի։

«Նախագահ Թրամփը քաղաքականությունը հանել է նկարի շրջանակներից և թույլ տվել, որ առողջ բանականությունը գերակշռի։ Սա հսկայական հետևանքներ կունենա ամերիկյան բիզնեսի և, անկեղծ ասած, Եվրոպայի էներգետիկ ռեսուրսների համար։ Այստեղ պարտվողները Չինաստանը, Ռուսաստանը և Իրանն են»,-ասել է նա և հավելե.

«Եթե նայեք այն ազդակին, որը նա ուղարկում է, ապա այն ասում է, որ աշխարհի միակ գերտերությունը վարվում է աշխարհի միակ գերտերության պես», -կարծում է ամերիկացի պաշտոնյան։ Նա նաև կասկածի տակ է դրել տարածաշրջանում Ռուսաստանի կողմից ձեռնարկված խաղաղապահ ջանքերը։

Ինչպես նախկինում հայտարարել էր Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին կընդունեն համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և երկու անդրկովկասյան հանրապետությունների միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ: Բացի այդ, նրանք կխնդրեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) լուծարել Մինսկի խումբը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կկորցնեն իրենց դիրքերը հայ-ադրբեջանական գործարքից. Սպիտակ տուն