ԵԱՀԿ-ում շվեյցարացի զինվորականին հետ են կանչել Ռուսաստանին տվյալներ փոխանցելու համար
Քաղաքական
16:24 08/08/2025
Աշխարհ

ԵԱՀԿ-ում շվեյցարացի զինվորականին հետ են կանչել Ռուսաստանին տվյալներ փոխանցելու համար

Շվեյցարացի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան, որը մինչև անցյալ տարվա կեսերը Վիեննայում էր՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շվեյցարական պատվիրակության անդամ, ազատվել է իր պաշտոնից և հետ է կանչվել Շվեյցարիա՝ Ռուսաստանին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով։ Այդ մասին հայտնում է SRF հեռարձակողը՝ հղում անելով իր աղբյուրներին:

SRF-ի տվյալներով՝ շվեյցարացի գնդապետը ավելի քան 20 տարի ծառայել է Պաշտպանության նախարարությունում և ազդեցիկ անձնավորություն է: Նա կարևոր պաշտոն է զբաղեցրել արտերկրում, սակայն ավելի քան վեց ամիս առաջ հետ է կանչվել Շվեյցարիա՝ «որպես պատիժ» 2024 թվականի ամռանը Ռուսաստանին տեղեկատվություն փոխանցելու համար:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵԱՀԿ-ում շվեյցարացի զինվորականին հետ են կանչել Ռուսաստանին տվյալներ փոխանցելու համար