Սոչին ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում է
Քաղաքական
17:07 08/08/2025
Տարածաշրջան

Սոչին ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում է

Սոչիի լողափերում հանգստացող մարդկանց խնդրել են լքել ափը՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով: Մարդկանց տարհանման կադրերը հրապարակել է «ChP Sochi» Telegram ալիքը:

Հանգստացողներն իրենց երեխաների և լողազգեստների հետ արագ հեռացել են լողափերից։

Այս պահին հնչում է օդային հարձակման կոչնակ, իսկ բարձրախոսից զգուշության կոչ է արվում և ապաստարան չունեցողներին՝ ապաստան գտնելու հորդորներ։

Ինչպես բացատրել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, քաղաքում հայտարարվել է «ԱԹՍ վտանգ» ազդանշան, որի կապակցությամբ Սոչիի հյուրերին և բնակիչներին խնդրվում է լքել լողափային գոտիները։

Ավելի վաղ Սոչիի վարչակազմի ղեկավար Անդրեյ Պրոշունինը հայտնել է, որ քաղաքում ներկայումս գործում է հակաօդային պաշտպանության համակարգ, որը հետ է մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

Սոչիի և Գելենջիկի օդանավակայանները ժամանակավորապես փակ են։ Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով Աբխազիան փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Պսոուի անցակետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սոչին ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում է