Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքական Ալանիայի լողափում հանգստացող ռուս զբոսաշրջիկը մահացել է սրտի կաթվածից։ Դեպքի մասին ուրբաթ օրը հաղորդել է «Սաբահ» թերթը։
«70-ամյա ռուս Գալինա Տատոնկինայի առողջական վիճակը, որը հանգստացել էր Մահմութլար շրջանի հյուրանոցներից մեկում, հանկարծակի վատացել է լողափում արևայրուք ընդունելիս։ Մոտակայքում գտնվող մարդիկ զանգահարել են շտապօգնության ծառայություններ։ Կանչին ժամանած բժիշկները կնոջը ցուցաբերել են առաջին բուժօգնություն, և նա հոսպիտալացվել է Ալանիայի հետազոտական հիվանդանոցում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է թերթը։
«Բժիշկները չեն կարողացել փրկել ռուս կնոջը», - հաղորդել է թերթը։ Մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։