Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում տուգանել են ինքնաթիռի նստատեղերից ժամանակից շուտ բարձրացած ուղևորներին
Թուրքական ոստիկանությունը տուգանել է Pegasus Airlines ավիաընկերության մի քանի ուղևորների՝ իրենց տեղերից ժամանակից շուտ վեր կենալու համար։ Լուրը հայտնում է HavaSosyalMedya պորտալը: Պորտալը հրապարակել է PC272 Սոֆիա-Ստամբուլ չվերթի տեսանյութը: Կադրում երևում են առնվազն երեք ուղևորներ, որոնք կանգնած են միջանցքում, մինչդեռ ուղեկցորդուհին անգլերենով խնդրում է նրանց վերադառնալ իրենց տեղերը: Միաժամանակ, թուրքերեն և անգլերեն լեզուներով լսվում է հայտարարություն, որով նրանց խնդրում են վեր չկենալ իրենց տեղերից, մինչև շարժիչները լիովին չանջատվեն:
«Անձնակազմը փորձեց նստեցնել ուղևորներին, բայց ապարդյուն։ Դրանից հետո անձնակազմը որոշեց տուգանել նրանց։ Օդանավ կանչվեցին ոստիկանության աշխատակիցներ, որոնք տուգանեցին ուղևորներին»,-հայտնում է լրատվական գործակալությունը։