Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի սևծովյան հանգստավայր Բաթումիում տեղացած ուժեղ անձրևների պատճառով կուտակված ջուրը ողողել է մի քանի փողոց և խնդիրներ ստեղծել երթևեկության համար։ Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, հայտնել է Բաթումիի քաղաքապետարանը։
Իշխանությունների տվյալներով, անձրևից վնասված փողոցներում արդեն սկսվել են աշխատանքները՝ նկուղներից և շենքերի առաջին հարկերից ջուրը դուրս մղելու համար։
Քաղաքային իշխանությունները հայտնում են, որ այս պահին քաղաքի հիմնական մասում երթևեկությունը և էլեկտրաէներգիան վերականգնվել են։ Ինչ վերաբերում է մի շարք տարածքներում ջրամատակարարմանը, ապա համապատասխան ծառայությունները աշխատում են այս հարցի վրա