Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարելու աշխատանքներին 4 մարտական հաշվարկ է մասնակցել
Հասարակություն
13:24 09/08/2025
Հայաստան

Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարելու աշխատանքներին 4 մարտական հաշվարկ է մասնակցել

4 մարտական հաշվարկ գիշերը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու համար իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ։ Panorama.am-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա հայտնեց, որ այս պահին բաց կրակ չկա, սպասվում են հողային աշխատանքներ, որոնք իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ փակելու ծխացող օջախները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ գիշերվանից հրդեհ է Նուբարաշենի աղբավայրում, ծուխը տարածվել է ողջ քաղաքով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարելու աշխատանքներին 4 մարտական հաշվարկ է մասնակցել