ԵԱՀԿ-ից արձագանքում են Մինսկի խումբը լուծարելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին
Քաղաքական
17:06 09/08/2025
Աշխարհ

ԵԱՀԿ-ից արձագանքում են Մինսկի խումբը լուծարելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

ԵԱՀԿ-ն ողջունում է ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը։

«Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այս իրադարձության կապակցությամբ և բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը դրան հասնելու գործում։ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն։

ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ», - նշված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հայտարարության մեջ։

Հռչակագրի կետերից մեկի համաձայն. «Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵԱՀԿ-ից արձագանքում են Մինսկի խումբը լուծարելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին