Կոբախիձե. Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար
Քաղաքական
13:48 09/08/2025
Տարածաշրջան

Կոբախիձե. Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար

Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին իր X-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով Վաշինգտոնում նախօրեին կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանն ու ստորագրված փաստաթղթերին։ 

«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ:

Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության և  համագործակցության օգտին և շարունակելու է վճռականորեն աջակցել նրանց»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոբախիձե. Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար