Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել պատերազմները. Թրամփ
«35 տարուց ավել Հայաստանը և Ադրբեջանը պատերազմել են։ Դառը հակամարտության հետևանքով ծանր տառապանք են կրել ազգերը, փորձել են գտնել լուծումներ ԵՄ-ի միջոցով, ռուսները մեծ ջանքեր են գրոծադրելմ բայց այդպես էլ չի ստացվել»,- եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամթը հայտարարեց, որ Ջո Բայդենն էլ է փորձել, «երևի 12 րոպե բայց այդպես էլ չի ստացվել»։
«Այս համաձայնագրով մենք վերջիվերջո հաջողության ենք հասել, խաղաղության ենք հասնում օվալ սրահում»,-ասաց ԱՄՆ նախագահը և հավելեց.
«Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել պատերազմները, բացել առևտրային հաղորդակցության ուղիները, սկսել դիվանագիտական հարաբերությունները, հարգել մինյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-հայտարարեց Թրամփը։
Նա հայտնեց, թե Փաշինյանը և Ալիևը հրաշալի հարաբերություններ են ունենալու, եթե խնդիր լինի, ապա զանգեն իրեն և ինքն ամեն ինչ կշտկի։
«Այս պայմանագրով «Թրամփի ուղի հանուն միջազգային խախաղության և բարեկեցության» է հաստատվում, որը տարածք է, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ստանալ իր Նախիջևան տարածքին, միևնույն ժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Իրենք այսպիսով կկարողանան ապրել և աշխատել միասին։ Զարմանահրաշ է, շատ կարևոր տարածք է»,-հայտարարեց ԱՄՆ նախագահը։