«Գործընթացից դուրս». Արևմուտքն անհանգստացած է Պուտինի և Թրամփի հանդիպումից
Քաղաքական
17:57 09/08/2025
Աշխարհ

«Գործընթացից դուրս». Արևմուտքն անհանգստացած է Պուտինի և Թրամփի հանդիպումից

Եվրամիությունը հերթական անգամ չի մասնակցում Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին գրում է իսպանական El Mundo թերթը։

«Եվրամիությունը կրկին դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եվրոպան և Ուկրաինան վաղուց մտահոգված են այն հնարավորությամբ, որ Թրամփը, ով համակրանք է հայտնել Ռուսաստանի որոշ պայմանների նկատմամբ, կարող է համագործակցել Պուտինի հետ՝ Զելենսկուն ստիպելու համաձայնության գալ այնպիսի համաձայնագրի շուրջ, որը չափազանց անբարենպաստ կլինի Կիևի համար», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է հրատարակության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան հայտարարել էր, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը հաստատել էր նրա խոսքերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Գործընթացից դուրս». Արևմուտքն անհանգստացած է Պուտինի և Թրամփի հանդիպումից