Ֆիդանը շնորհավորել է Բայրամովին ԱՄՆ-ում «ձեռք բերված պատմական հաջողությունների կապակցությամբ»
Քաղաքական
10:54 09/08/2025
Տարածաշրջան

Ֆիդանը շնորհավորել է Բայրամովին ԱՄՆ-ում «ձեռք բերված պատմական հաջողությունների կապակցությամբ»

Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ֆիդանը շնորհավորել է Ադրբեջանին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ «ձեռք բերված պատմական հաջողությունների կապակցությամբ»։

Նշվել է, որ «խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների լուծարման համատեղ կոչը կարևոր ներդրում են խաղաղության գործում»:

Նախարարները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ն հնարավորինս շուտ կընդունի այդ կառույցների լուծարման վերաբերյալ որոշում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆիդանը շնորհավորել է Բայրամովին ԱՄՆ-ում «ձեռք բերված պատմական հաջողությունների կապակցությամբ»