Սյունիքը եղել է ու կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս. Փաշինյան
Քաղաքական
08:32 09/08/2025
Հայաստան

Սյունիքը եղել է ու կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս. Փաշինյան

«Մենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջարկել ենք մեր բոլոր գործընկերներին, առաջարկել ենք ներդրումներ իրականացնել նախագծի շրջանակներում։ Գործընկերներից մի մասն առնվազն նախնական հետաքրքրություն ցուցաբերել էին։ Բայց այդ ծրագրում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրությունը ակնհայտորեն տարբերվում էր»,– Վաշինգոտնում կայացած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը  պայմանավորվածությունները չի խախտվի, նա ասաց. «Միշտ էլ այդ հարցը կարելի է տալ ցանկացած պայմանավորվածության, պայմանագրի նկատմամբ»։ 

Ըստ նրա, ԱՄՆ-ի ներկայությունը ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարվումը օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկի համար։

«Եթե մի բան համարում ենք հաջողություն և Հայաստանի համար, և Ադրբեջանի համար, և տարածաշրջանի համար, էլ ինչի հրաժարվենք, հրաժարվենք, որ ինչ նպատակի հասնենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բավական տևական, մանրամասն բանակցությունների արդյունքում է  ձեռք բերել պայմանավորվածությունները։

«Հայաստանն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ։ Հայաստանը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապը ունենալ։

Հայաստանը ստանում է  հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա, Չինաստան։

Ինչո՞ւ հրաժարվել, ինչի՞ նպատակի համար։ Ոգևորված պետք է զբաղվենք պայմանավորվածությունների իրագործամաբ, նախագծերի իրականացմամբ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս փուլում չեն մտել դետալների մեջ. «Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, որոնց շուրջ, իհարկե, կլինեն խոսակցություններ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում, և գործեն փոխադարձության հիման վրա»։ 

Փաշինյանը հայտնեց, որ «Թրամփի ուղի»-ով ՀՀ-ն ՌԴ-ի հետ երկաթուղային կապ  է ստանում, որը 30 տարի մենք չունեինք այդ երկաթուղային կապը;

«Մենք երկաթուղային կապ ենք ստանում նաև Իրանի հետ, որը շատ կարևոր է։ Մենք եկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իhարկե լաստանավային սցենարով, այդ թվում Չինաստանն է ստանում նոր ճանապարհ դեպի արևմուտք, որը այս պահին չունի։

Այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի հետ, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև»,-նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նա ասաց, որ շատ հետաքրքիր նախագծեր են լինելու՝ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ և այլն. «Բայց ինչ էլ տեղի ունենա, խողովակը լինի գազի, թե նավթի, սպիտակ ներկած լինի օրինակ, թե սև, պետք է գործի ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում»։ 

Նա հայտարարեց, որ Սյունիքը եղել է ու կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս։ 

«Խաղաղությունը հաստատված է, Հայաստանն ապաշրջափակվում է՝ դարակազմիկ իրադարձություն, միլիարդների օգուտ է լինելու, որը բերելու է անվտանգության նոր շերտ, բանաձևեր»,- ասաց Փաշինյանը

Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի

«Խորհրդային Հայաստանի տարածքը նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ, սա հստակ արձանագրված է և նախաստորագրված։

«Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որ այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք, այս տրամաբանությամբ,  պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։

Պիտի սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ, կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա և, օրինակ, հանրաքվեների միջոցով որոշակի տարածքների փոխանակում պիտի իրականցվի այն տրամաբանությամբ, որ 29 հազար 743 քառ կմ-ը տարածքը անխախտելի մնա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սյունիքը եղել է ու կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս. Փաշինյան